Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Հագուստիցս մնացել էր երկու գրպանը․ Հրաչ Հովակիմյան․ «Կյանքին ասել այո՛»

Հրաչ Հովակիմյանը ծնվել է 1999 թվականին Սևան քաղաքում, բայց տասնվեց տարեկանից ընտանիքի հետ տեղափոխվել  ու ապրել է Երևանում։ 2019-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Արցախի Հադրութի շրջանում, որտեղ էլ հոկտեմբերի երեքին բեկորային ծանր վիրավորում է ստացել որովայնի շրջանում։

«Վառվել էի, հագուստիցս մնացել էր երկու գրպանը։ Պատկերացրի, որ արդեն մահանում եմ, տղերքին ասացի՝ մորս կասեք, որ շատ եմ սիրում իրեն»,-պատմում է Հրաչը։ Բարեբախտաբար ապրեց, ապրեց հրաշքի շնորհիվ։

Հրաչը վերականգնման երկար ճանապարհ է անցել։ 2023-ին ընդունվել է «Հայբուսակ» համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով դուրս մնացել համալսարանից։ 2024-ից զբաղվում է ՏՏ ոլորտով և, ինչպես ինքն է ասում, առայժմ չի հոգնել այդ ոլորտից։

Կարդացեք նաև

Back to top button