
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Վլադիմիր Պուտինից և դժգոհ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումից։
«Կարծում եմ, որ մենք վաղուց պետք է համաձայնության գայինք , բայց դա անվերջ շարունակվում է », — ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նրա խոսքով՝ իրեն թվացել է, որ Ուկրաինայի պատերազմի հարցում Ռուսաստանի հետ «մոտ չորս անգամ» համաձայնության են եկել ։
«Շատ խիստ մաքսատուրքեր կսահմանենք, եթե 50 օրվա ընթացքում համաձայնության չհասնենք, շուրջ 100%-անոց մաքսատուրքեր», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ դրանք կլինեն «երկրորդական մաքսատուրքեր», որոնք ուղղված կլինեն Ռուսաստանի առևտրային գործընկերներին։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրվի միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկա. Վաշինգտոնը պատրաստվում է «արտադրել բարձրորակ զենք» և ուղարկել այն ՆԱՏՕ, իսկ դաշինքը դրանք կուղարկի «այնտեղ, որտեղ պետք է»։
Այդ մատակարարումները, ինչպես հաղորդում է Reuters-ը, կներառեն Patriot հրթիռային համակարգեր և մարտկոցներ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թրամփի որոշումը բարձր է գնահատել։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի որոշումը թույլ կտա Ուկրաինային ամրացնել իր պաշտպանունակությունը։




