
Binance կրիպտոարժույթների բորսայի առևտրային տվյալների համաձայն՝ պատմության մեջ առաջին անգամ Բիթքոյնի արժեքը գերազանցել է 120,000 դոլարը։
«Binance Market Data»-ի տվյալներով՝ Բիթքոյնը գերազանցել է 120,000 դոլարի նշագիծը և ներկայումս վաճառվում է 121,214.56 դոլարով։
Բիթքոյնը իր նախորդ ռեկորդը սահմանել է ուրբաթ օրը, երբ դրա գինը գերազանցել է 116,000 դոլարը։ Բորսայի տվյալներով՝ տարվա սկզբից ի վեր այս կրիպտոարժույթը հիմնականում ամրապնդվել է դոլարի նկատմամբ։
Սակայն փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում եղել է արժեքի անկման շրջան, մասնավորապես՝ ապրիլի 9-ին Բիթքոյնը վաճառվել է 76,000 դոլարով։




