ԿարևորՄիջազգային

Թուրքիան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Աբու Դաբիում սկսված խաղաղության բանակցություններին

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին և կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայունության ապահովման ջանքերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում։

Երկու երկրների նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ռազմավարական գործընկերությունը դրական արդյունքներ է տալիս բոլոր ոլորտներում, և նշել է երկկողմ համագործակցության մեծ ներուժը պաշտպանական արդյունաբերության և նոր տեխնոլոգիաների ոլորտում։

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում հուլիսի 10-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Կարդացեք նաև

Back to top button