Միջազգային

Լավրովը մեկնել է Հյուսիսային Կորեա

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է ԿԺԴՀ Վոնսան քաղաք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովն իր հյուսիսկորեացի գործընկեր Չհի Սոն Հիի հետ միասին կմասնակցի Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլին։

Առաջին փուլը տեղի է ունեցել Մոսկվայում 2024 թվականի հունվարին։

Հունիսի վերջին այնտեղ հանդիսավոր կերպով բացվել է զբոսաշրջային համալիր, որը պետք է լինի Կիմ Չեն Ընի՝ համաշխարհային մակարդակի մշակութային հանգստի գոտի կառուցելու նախագծի մի մասը։ Արարողությանը մասնակցել են ԿԺԴՀ առաջնորդը և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան։

Կարդացեք նաև

Back to top button