1963-ին լույս տեսած վեպը գրողի ինքնօրինակ գործերից է: Տղամարդ-կին/տղա-աղջիկ առանցքի շուրջ մի քանի տարբերակով հյուսված պատումը, որ համակված է թե՛ կատակերգական շնչով, թե՛ դառնությամբ, սարոյանական իմաստնության, կենսափորձի ու աշխարհընկալման շաղախով պատկերում է ամուսնական հարաբերությունների, համատեղ կյանքի վարդերն ու փշերը, ընտանիքն ու ստեղծագործական կյանքը համադրելու բարդությունը, այս աշխարհում ապրելու դրամատիզմն ու կոմիզմը:
Իսկ որ ամենաուշագրավն է, արդեն ծանոթ Սարոյանն այստեղ շատ հետաքրքիր եղանակով համադրվել է նոր, մեզ անծանոթ Սարոյանի հետ:
Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը զրուցում են Ուիլյամ Սարոյանի «Տղա-աղջիկ միասին» վեպի մասին։ Այն անգլերենից թարգմանել է հենց Զավեն Բոյաջյանը։




