Հայրենադարձի արկածները

Այսպէս ալ թող մնայ եւ մենք ապրինք խաղաղութեամբ. Պերճ Ճելլատեան․ «Հայրենադարձի արկածները»

Դերասան և գործարար, հայրենադարձ Պերճ Ճելլատեանը 2013 թվականին, Սիրիայի պատերազմի պատճառով, 35 ժամ իր մեքենան վարելով հասել է Հայաստան՝ Գյումրիի մաքսատուն։ Անցակետում մաքսատան պաշտոնյայի հետ սկսվում է Պերճի հայաստանյան «արկածները»։

Պերճ Ճելլատեանը ընտանիքով Հայաստան էր եկել՝ այստեղից Կանադա մեկնելու նպատակով, սակայն որոշեց մնալ Հայաստանում։ Նա Հալեպի «Ադամյան» թատերախմբի սիրված դերասաններից է։ Երևանում էլ աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել իր նախասիրությամբ։

Պերճի համար դժվար ու անհասկանալի էին վարորդի կամ տանտիրոջ գործածած ռուսերեն բառերը։ «Սկիզբը շատ դժուար էր, բայց յետոյ գործիս բերումով ռուսերէն տերմինները սորվեցայ»,— ասում է նա։

Զրույցի ընթացքում նա նշում է, որ Հայաստանն ապահով երկիր է։ Իսկ հարցին, թե ինչ կցանկանար փոխել Հայաստանում, նա պատասխանեց. «Այսպես էլ թող մնա և մենք ապրենք խաղաղությամբ»։

Կարդացեք նաև

Back to top button