Հասարակություն

ՊՆ զnրավարժադաշտում ականանետային կրակnցի պայթյnւնից վիրավորված զինծառայողները տուժող են ճանաչվել. ՔԿ

Նախօրեին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«8 զինծառայողները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,-լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: 

Կարդացեք նաև

Back to top button