ԿարևորՄիջազգային

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարություն անելու համար Ռուբիոն պատճառ ուներ․ Պետդեպի խոսնակ

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։ 

Թեմի Բրյուսը Մարկո Ռուբիոյի հայտարարությանն անդրադարձել է հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում: Նրան հարց է ուղղվել, թե կա՞ արդյոք ԱՄՆ-ի գլխավորությամբ միջնորդավորված գործընթաց Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն այժմ շարունակվում է, և ի՞նչն է ԱՄՆ պետքարտուղարին ստիպում հավատալ, որ այդ գործընթացը դրական ավարտ կունենա։ 

Թեմի Բրյուսն ընդգծել է, որ պետքարտուղարի համար կարևոր էր այդ հայտարարությունն անելը։ 

«Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,- ասել է նա։ 

Պետքարտուղար Ռուբիոն Թրամփին հայտնել էր, որ հույս ունի՝ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն։ Ռուբիոն այդ հայտարարությունն արել էր Թրամփի քաղաքականության արդյունքում տարբեր հակամարտություններում խաղաղության հասնելու համատեքստում։

Կարդացեք նաև

Back to top button