Մեր հասարակությունը ռադիկալիզացված է, և այլ կերպ հնարավոր չէ:
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը խոսել են ներքաղաքական իրավիճակի, խորհրդարանում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հետապնդումների մասին։
Վարդանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակային, ուղղակի ցուցում է տվել գնալ ընդդիմության դեմ ռադիկալ քայլերի: Թե´ Սեյրան Օհանյանի ու Արծվիկ Մինասյանի, թե´ Արթուր Սարգսյանի դեպքում ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում:




