Վաշինգտոնը հավելյալ 10% մաքսատուրք կսահմանի բոլոր այն երկրների համար, որոնք աջակցում են BRICS-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ցանկացած երկիր, որը աջակցում է BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանը, կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքի։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի», — գրել է նա։
Մատակարարման կառավարման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ նման քաղաքականությունը նպաստում է Միացյալ Նահանգներում արդյունաբերական ակտիվության նվազմանը և լուրջ խափանումներ է առաջացնում մատակարարման շղթաներում։
Ամերիկացի պաշտոնյաները մտահոգություն են հայտնել, որ Թրամփի որոշումը կհանգեցնի նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամի։




