Պետություն-եկեղեցի հակամարտությունում ամենավտանգավորը ծայրահեղացումն է։
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է պատմաբան Զոհրաբ Գևորգյանը։
Լևոն Սարդարյանն ու պատմաբանը զրուցում են կրոնի, եկեղեցու, հայ ինքնության վրա կրոնի ազդեցության, եկեղեցի-պետություն հակամարտության պատմական դրվագների մասին։
Գևորգյանի խոսքով` կրոնն ու եկեղեցին նույն բանը չեն, եկեղեցին կրոնի դեսպանն է, փոխաբերական ասված։ Հայ առաքելական եկեղեցին էլ ոչ միայն կրոնական, արժեքային վկայությունն է։




