Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և բանաստեղծուհի Սոնա Վանը զրուցում են վերջինիս «Այս աղջիկը» ժողովածուի մասին։
«Այս աղջիկը» ժողովածուն ամփոփում է Սոնա Վանի վերջին հինգ տարիների ստեղծագործական խճապատկերը: Բարդ հանգույցներով, պատումային խայտաբղետ զանազանությամբ և ինքնատիպ լեզվով բանաստեղծությունները նրբորեն պատկերում են կիսադեմը՝ աշխարհի ստվերները զննող կնոջ:




