Մահմեդական Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի ընտրությունների համար դեմոկրատների փրայմերիզում։ Նա հայտարարել է, որ մտադիր է քաղաքը դարձնել հասանելի բնակչության բոլոր խավերի համար եւ վերջ տալ դասակարգային անհավասարությանը։
«Ես պայքարում եմ բանվոր դասակարգի համար։ Իմ պայքարը նրանց համար է, ովքեր այլեւս իրենց չեն կարող թույլ տալ բնակվել այս քաղաքում»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոտորեն դատապարտել է նրան՝ անվանելով «խելագար կոմունիստ» եւ խոստացել «Նյու Յորքը քանդելու» նրա ջանքերը խափանել։
«Վստահ եղեք, ես ունեմ լծակներ եւ բոլոր խաղաքարտերը։ Ես կփրկեմ Նյու Յորքն ու կրկին այն կդարձնեմ գրավիչ ու հզոր, ինչպես արել եմ հին ու բարի ԱՄՆ-ի դեպքում»,- ասել է նա։
Մամդանին ծնվել է 1991 թվականին Ուգանդայում՝ հայտնի մարդաբան ու ռեժիսոր Միրա Նաիրի ընտանիքում։ Սովորել է Մեն նահանգում՝ Բոուդին քոլեջում, որտեղ գլխավորել է «Ուսանողները հանուն Պաղեստինում արդարության» շարժումը։
Թրամփը այս ընտրություններում պաշտպանում է գործող քաղաքապետին՝ նախկին դեմոկրատ, ներկայում անկախ թեկնածու Էրիկ Ադամսին։ Նա հայտնի է թուրքական եւ ադրբեջանական շահերի պաշտպան։
Տես նաեւ Նյու Յորքի դեմոկրատ քաղաքապետի դեմ մեղադրանքները դադարեցվել են հանրապետական վարչակազմի պահանջով




