Վերջերս ՀՀ կառավարության կողմից ընդունվել է ՀՀ-ում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և միջոցառումների տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) հաստատելու մասին կառավարության որոշումը։ Կանաչ տաքսոնոմիայի ներդրումն ու զարգացումը հիմք է ամուր և կայուն կանաչ ֆինանսական էկոհամակարգերի համար, ինչպես նաև կայուն ներդրումների խրախուսման և կանաչ նախագծերի աճի խթանման համար։
- Ի՞նչ է կանաչ տաքսոնոմիան։
- Ի՞նչ տնտեսական, սոցիալական, բնապահպանական և ռազմավարական նպատակներ են դրված կանաչ տաքսոնոմիայի հիմքում։
- Տաքսոնոմիան ներառում է մի շարք ոլորտներ, ավելի քան 10: Որո՞նք են դրանք և ո՞րն է վերջնանպատակը ավելի կանաչ և դիմակայուն ունենալու այդ ոլորտները և ինչպե՞ս, թե ոչ միայն։
- ՀՀ կառավարությունը կանաչ տնտեսությանն ու շրջանաձև տնտեսությանն անցնելու վերաբերյալ իր կամքը ավելի վաղ է հայտնել։ Վերջիններս ուղղակի փոխառնչություն ունեն կանաչ տաքսոնոմիայի հետ։ Որո՞նք են նրանց առնչությունները
- Իսկ ո՞վքեր են լինելու շահառուները և ինչպե՞ս կշահեն մեր հայրենակիցները։
- Կարո՞ղ ենք ասել, որ կանաչ տաքսոնոմիան նաև գործիքակազմ է մարտահրավերների դեմ պայքարելու, օրինակ՝ կլիմայի փոփոխության դեմ և այլն։
- Ի դեպ, նախագիծը տեղադրված էր e-draft.am հարթակում, և բավականին ակտիվ դիտարկումներ էին առկա մեր համաքաղաքացիների կողմից դիտարկումների բաժնում։ Դրանք տեղ գտե՞լ են նախագծում և որքանո՞վ։ Դրանցից մի քանիսին կցանկանայի անդրադառնայինք։ Այսպես, օրինակ, մատնանշված էր, որ նախագծում տեղ գտած հետևյալ հասկացությունների սահմանումները տրված չեն՝ «կանաչ ծրագրեր», «նպաստող ծրագրեր», «անցումային ծրագրեր», «շրջանաձև տնտեսություն», «կանաչ աշխատատեղ», «կանաչ բնակավայր» կամ կանաչ լվացման հետ կապված մտահոգություններ էին առկա։ Արդեն կարծես կան այս սահմանումները։ Իսկ կարո՞ղ ենք ասել, որ գործընթացների թափանցիկության մեխանիզմներն ամրագրված են նախագծի մակարդակով և հանրային վստահություն կձևավորվի որոշման ընդունումից հետո բխող գործընթացների նկատմամբ, թե՞ դեռ վաղ է ու կախված է մի շարք գործոններից։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության հարցերի ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը։




