Նարեկ Ավետիսյանը ծնվել է 1998 թվականին Գյումրիում։ 2018-ին ընդունվել է Շիրակի պետական համալսարան, սովորել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտային մարմնամարզության բաժնում։ 2016-2018 թվականներին ժամկետային զինծառայություն է անցել Տավուշի մարզում տեղակայված Մեհրաբի զորամասում։
Զորացրվելուց հետո մագիստրոսական կրթությունը շարունակել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Կինեզոլոգիա» բաժնում։ 44-օրյային մասնակցել է որպես կամավորական, կռվել է Ջրականում։
Հոկտեմբերի տասնչորսին կասետային զենքի հարվածից վիրավորում է ստացել մարմնի տարբեր հատվածներում։ Պատերազմից հետո զբաղվում է ֆուտբոլով։ Աշխատում է Ֆուտբոլի ակադեմիայում որպես մարզիչ։ Ի դեպ, Նարեկի վիրավորումը հիմնականում ճակատի հատվածում էր, երբ հոսպիտալում բժիշկները հարցրել են՝ ի՞նչ է պատահել, գյումրեցուն հատուկ հումորով պատասխանել է․ «Ֆուտբոլիստ եմ եղել, այն էլ՝ կենտրոնական պաշտպան։ Գնդակը եկավ, փորձեցի գլխով պահել ու վիրավորվեցի»։




