ԿարևորՀասարակություն

ԱԺ-ն քննարկում է տրանսպորտային հարցեր, այդ թվում՝ երթեւեկության վճարից խուսափելու համար սահմանվող տուգանքը

Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջանում քննարկում է «Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանը տալ լիազորող նորմ՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր ընդունելու համար:

Օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարությունը հնարավորություն կունենա տրանսպորտի առանձին տեսակներով փոխադրումներ իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությանն աջակցելու նպատակով իրականացնել տարաբնույթ ծրագրեր, որոնք կխթանեն տրանսպորտային պարկի թարմացումը, կբարձրացնեն ոլորտում մատուցվող ծառայությունների որակը, կնպաստեն տրանսպորտային համակարգի զարգացմանը եւ հանրապետության բնակչության շարժունակության բարելավմանը:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով էլ սահմանվում է 15 000 դրամ տուգանք ներհամայնքային տրանսպորտից այն օգտվողների համար, որոնք չեն վճարում փոխադրավարձը։ Նրանք, ովքեր ունեն արտոնություն, բայց չեն վավերացնում այն տրանսպորտում, կտուգանվեն 3000 դրամով։

Կարդացեք նաև

Back to top button