Երաժշտական առավոտ

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի մրցանակակիրները․ «Երաժշտական առավոտ»

📻Մայիսի 12-ին՝ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկել է նրա անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը։

Մրցույթը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։ Նախագիծը իրականացվել է Հայաստանի կոմպոզիտորների աջակցության մշակութային հիմնադրամի կողմից։

🎙«Երաժշտական առավոտ» հաղորդման շրջանակներում հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյանը և Լուսինե Մուրադյանը զրուցում են մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանի հետ՝ այս կարևոր մշակութային իրադարձության մասին։

🎼Նաև մրցույթի մրցանակակիրները ուղիղ եթերում կատարում են իրենց ստեղծագործությունները։

Կարդացեք նաև

Back to top button