ԿարևորՄշակույթ

Օսկարակիր ֆիլմում խաղացած Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը «Ոսկե ծիրան»-ի հյուրերն են

Դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի հյուրերն են:

Կարագուլյանը փառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի անդամներից է:

Կինոփառատոնի շրջանակում կկայանա Շոն Բեյքերի «Անորայից» սիրված ու հայտնի դարձած դուետի առաջին հանդիպումը հայաստանյան հանդիսատեսի հետ:

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այն հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոներից:

Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն հանդիսատեսին։

Կարդացեք նաև

Back to top button