
Երեկ` հունիսի 26-ին, մոտավորապես ժամը 23:05-ին, Բաքվի Ջաֆար Ջաբարլիի անվան կինոստուդիայի հրավառության հին հարթակում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և շտապօգնության 5 մեքենա։
Արտակարգ իրավիճակների ծառայություն հայտնում է, որ պայթյունից հետո սկսված հրդեհը տեղայնացվել է, զոհեր եւ վիրավորներ չկան։




