Սպորտ

Ըմբշամարտի ԵԱ․ Էրիկ Պապիկյանը՝ չեմպիոն, Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն

Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը 57 կգ քաշային կարգում հայկական եզրափակիչ էր, որտեղ ուժեղ գտնվեց Էրիկ Պապիկյանը, տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Նա դարձավ ոսկե մեդալակիր, իսկ Տիգրան Կոլոտյանը՝ փոխչեմպիոն։

Արեն Միրզոյանը, Համլետ Անտոնյանը և Արեն Փիրուզյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։



Եզրափակչում է նաև 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, որը կիսաեզրափակչում հաղթել է վրացի Գոգիբերիձեին:

44 կգ Արեն Փիրուզյանը, Նարեկ Դալլաքյանը, 68 կգ Շահեն Մարտիրոսյանը և 85 կգ Մերուժ Քոչարյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն։

Կարդացեք նաև

Back to top button