Տնտեսական

Ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձանագրում է, որ այս պահին Հայաստանից ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չկան։

«Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։

Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։

Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Պապոյանը։

Կարդացեք նաև

Back to top button