
Իսրայելը ժամեր առաջ ավարտել է հունիսի 13-ից՝ հակամարտության մեկնարկից ի վեր իր ամենածավալուն հարձակումը Թեհրանի ռազմական օբյեկտների վրա, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը։
«ՑԱՀԱԼ-ն ավարտել է մինչ օրս Թեհրանում իր իրականացրած հարվածների ամենամեծ ալիքը, որի ընթացքում Իսրայելը կենտրոնացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ու իրանական ռեժիմի ներքին անվտանգության ապարատի շտաբ-բնակարանների ուղղությամբ հարվածների վրա»,- նշել է նա։
«Այս հարձակումների շարքի շրջանակներում 50 կործանիչներ ավելի քան 100 ռումբեր են նետել Իրանի ռեժիմի ռազմական թիրախների վրա։ Սա արվել է բարձրորակ և ճշգրիտ հետախուզության հիման վրա», — հավելել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ Իրանի ռազմական թիրախների վրա հարձակումների համար «իսրայելական բանակը դեռ շատ ծրագրեր ունի» ։




