ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հայաստան եկած իրանցիների մի մասը վերադառնում է Իրան․ ի՞նչ վիճակ է Մեղրու սահմանային անցակետում

Մեղրու սահմանային անցակետում, Իրան-Իսրայել հակամարտությամբ պայմանավորված, Իրանից Հայաստան եկողների թիվը նվազել է։ Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է, որ Իրանից Հայաստան մարդկանց տեղաշարժը նախորդ օրերի համեմատ չի ավելացել։ Անգամ դիտարկվել է հակառակ միտումն էլ․ Հայաստան եկած իրանցիների մի մասը վերադառնում է իր երկիր։ Մեղրու մաքսակետում իրավիճակի մասին Սյունիքի մարզում մեր թղթակից Արմեն Դավթյանը զրուցել է Սյունիքի  փոխմարզպետ Հայկ Հարությունյանի հետ։

Պարոն Հարությունյան, տեղյակ ենք, որ հաճախ եք այցելում Մեղրիի անցակետ, մաքսակետ, ի՞նչ իրավիճակ է այնտեղ այս պահին։

-Մարզպետի հանձնարարությամբ մշտապես  լինում ենք այնտեղ, առկա իրավիճակին՝ հենց տեղում ծանոթանալու համար։ Անցակետը բնականոն հունով աշխատում է, էական փոփոխություններ չկան։ Ըստ անհրաժեշտության աջակցում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան եկած քաղաքացիներին։

-Ի՞նչ աջակցության մասին է խոսքը։

-Տարբեր, սկսած տրանսպորտային միջոցների ճիշտ կազմակերպումից։ Տեղյակ եք, որ ունեիք հայտնի տաքսիների  ոչ այդքան հայտնի դեպքը։ Դրանից հետո, մարզպետի հանձնարարությամբ կապի մեջ ենք տրանսպորտային կազմակերպությունների հետ, որոնք սահմանված վարձավճարով ԻԻՀ-ից Հայաստան եկողներին տեղափոխում են Երևան, ըստ անհրաժեշտության նաև  մինչև «Զվարթնոց»  օդանավակայան։

Հայաստան եկած իրանցիների մի մասը վերադառնում է իր երկիր

-Իսկ հյուրանոցային ցանցում ի՞նչ իրավիճակ է ծանրաբեռնվա՞ծ են աշխատում։

Կարող եմ ասել ստանդարտ իրավիճակ է, հաշվի առնելով, որ զբոսաշրջային սեզոն է, լրացուցիչ որևէ ծանրաբեռնվածություն չունենք։ Նրանք, ովքեր պլանավորել են Հայաստանի հարավ գալ, մասնավորապես Մեղրի՝ հանգստանալու, կարող են գալ։ Որևէ խնդիր հյուրանոցներում չունենք այս պահին։

Կարդացեք նաև

Back to top button