ԿարևորՄիջազգային

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ․ Արաղչի

Միացյալ Նահանգները, հարձակվելով Սպահանում, Նաթանզում և Ֆորդոյում գտնվող իրանական քաղաքացիական օբյեկտների վրա, խախտել է միջազգային իրավունքն ու միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա հարձակումը կունենա երկարաժամկետ հետևանքներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ-ն՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ, հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ», — գրել է արտաքին գործերի նախարարը X-ում։

Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Իրանն ինքնապաշտպանության իրավունք ունի։

Կարդացեք նաև

Back to top button