Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն լինի, քանի որ ԱՄՆ-ը «Իրանի դեմ իսրայելական հանցագործության գործընկերն» է։
Արաքչին այսօր Ժնեւում հանդիպելու է եվրոպական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։
Սպիտակ տունը նախօրեին հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների համար երկշաբաթյա «պատուհան» է թողնում։
Նախարար Արաքչին նաեւ հայտարարել է, որ Իրանը երբեք քաղաքացիական շրջաններին, հատկապես հիվանդանոցներին չի հարվածում, հակառակ Իսրայելի, որը Գազայի հատվածում կանխամտածված գրոհում է հիվանդանոցների վրա։




