Առանց տողատակի

Քոչարյանի և Սարգսյանի կոնֆլիկտի միակ պատճառը Եռաբլուրի հողերն են. «Առանց տողատակի»

Քոչարյան-Սարգսյան տանդեմը փորձում է գնալ Գյումրիի սցենարով։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են պետություն-եկեղեցու վերնախավ դիմակայության, ռուսաստանցի գործարարի կալանավորման, ՀՀ դեմ հիբրիդային պատերազմի մասին։

Ալեքսանյանի խոսքով` Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հակասությունները քաղաքական չեն, պայմանավորված են Եռաբլուրի հողերի հանգամանքով։ Պատգամավորը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը մայիսին մեկ ամիս ժամանակ տվեց ՀԷՑ-ին պատասխանատվության ենթարկելու, և այժմ ակտիվացավ Սամվել Կարապետյանը։ Ըստ պատգամավորի` մեծագույն խայտառակություն է, որ պետական ամառանոցը կառուցվել է գործարարի կողմից։

Կարդացեք նաև

Back to top button