
Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին, տեղեկանում ենք առաքելության X-ի էջից։
ԵՄ քաղաքացիական առաքելությունը hայտարարել է, որ հպարտ է համայնքների կողմից ցուցաբերված վստահությամբ և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։
HoM Markus Ritter joined the patrol with FOB Ijevan in Tavush region and observed the situation in 🇦🇲 side of 🇦🇲-🇦🇿 delimited border. EUMA is proud for the trust in community and will remain committed to the safety and security in the region🇪🇺🇦🇲. pic.twitter.com/QJOHYkxsjy
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) June 19, 2025




