ԿարևորՀասարակություն

Ցանկանում ենք ներդրում ունենալ նաև տարածաշրջանում վստահության կառուցման գործում․ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր խոսել է իրենց աշխատանքի ընթացիկ արդյունքների ու խնդիրների մասին՝ շեշտելով, որ արդեն 3-րդ տարին է գործում են Հայաստանում։

«Մեր առաքելությունը ներկայություն ունի Ադրբեջանի և Նախիջևանի հետ Հայաստանի սահմանի երկայնքով՝ չտարածվելով Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի հետ սահմանի վրա։
Մենք պետք է ներդրում ունենանք տարածաշրջանի կայունության գործում՝ մեղմելու համար հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։ Նաև այցելություններ ենք ունենում սահմանակից և հակամարտությունից տուժած բնակավայրեր։ Բացի այդ, այս ամենով ցանկանում ենք նաև ներդրում ունենալ տարածաշրջանում վստահության կառուցման գործում»,-շեշտել է Ռիտերը։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում ունի վեց օպերատիվ շտապ հարավում՝ Կապան, Գորիս, Ջերմուկ, Մարտունի քաղաքներում և մեկը՝ Իջևանում։

Կարդացեք նաև

Back to top button