Նախօրեի սաստիկ պտտահողմը մեծ ավերածություններ է գործել Ապարանում։ Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունները և պատկան մարմինները գործի են անցել՝ գնահատելու վնասները և կազմակերպելու օգնության ու վերականգնման աշխատանքներ։ Ապարանում ու Լուսագյուղում բազմաթիվ են վնասված տանիքներն ու ավտոմեքենաները: Քաղաքում վնասվել են բնակելի շինություններ, խանութներ, տապալվել են ծառեր։ Այս իրավիճակի ամենաուշագրավ կողմը մարդկանց ստացած վնասվածքներն են․ պտտահողմից պոկված թիթեղները մարդկանց վնասել են անգամ հինգերորդ հարկում իրենց տանը գտնվելիս։
մեկ րոպեից էլ քիչ




