
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
2025 թ-ի մայիսին Հայաստան այցելել է 181 436 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա մայիսին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 167 049։
2025 թ․ հունվար-մայիս ամիսներին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (8%):
Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-մայիսին Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։








