ԿարևորՄիջազգային

Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 270-ի

Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 270-ի, BBC-ի հաղորդմամբ հայտնել են տեղի բժիշկները։ Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ երբ Լոնդոն թռչող Air India-ի Boeing 787-8 Dreamliner-ը թռիչքից ընդամենը 60 վայրկյան անց ընկել է բնակելի թաղամասում՝ բախվելով բժշկական քոլեջի աշխատակիցների համար նախատեսված շենքին։

Ինքնաթիռում գտնվող 242 ուղևորներից և անձնակազմի անդամներից միայն մեկը՝ 40-ամյա բրիտանացի Վիշվաշկումար Ռամեշը, ողջ է մնացել։ Ներկայումս նա բուժում է ստանում հիվանդանոցում։

Հնդկաստանի բժիշկների ասոցիացիան հայտնել է, որ հիվանդանոց է տեղափոխվել 270 զոհի մարմին, որոնցից 241-ը նախնական տվյալներով եղել են չվերթի ուղևորներ։ Զոհերի ինքնությունը հաստատելու նպատակով շարունակվում է ԴՆԹ նմուշների նույնականացումը։ Արդեն ավելի քան 30 զոհի նույնականացումը հաստատվել է։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ուրբաթ օրը այցելել է վթարի վայր, ինչպես նաև վիրավորներին՝ ընդգծելով, որ «ամբողջ ազգն աղոթում է նրանց ապաքինման համար»։

Կարդացեք նաև

Back to top button