ԿարևորՄիջազգային

Իսրայելի հարձակումները շարունակվում են

Կիրակի կեսօրին Թեհրանի մի շարք շրջաններում նոր պայթյուններ են տեղի ունեցել։ Քաղաքի բնակիչները CNN-ին հայտնել են, որ լսել են ուժեղ ձայներ և զգացել ցնցումներ։

Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել են պայթյունների մասին Թեհրանի արևմտյան բնակելի թաղամասերում՝ հրապարակելով տեսանյութեր, որոնցում երևում են ծխի ամպեր, այրվող մեքենա և փոշու մեջ կորած փողոցներ։

Վնասի չափերի կամ հնարավոր զոհերի վերաբերյալ այս պահին պաշտոնական տեղեկություններ չկան։

Պայթյունների մասին հաղորդումների ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակը ճեպազրույց է անցկացրել։ Բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը հայտնել է, որ հարվածները Թեհրանի տարածքում շարունակվում են։

Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային հրամանատարական կենտրոնին և մի շարք ռազմավարական թիրախների

Իսրայելը շաբաթ գիշերը լայնածավալ հարձակում է իրականացրել Իրանի դեմ՝ թիրախավորելով «իրանական ռեժիմի միջուկային հրամանատարական կենտրոնը» և երկրի տարածքում գտնվող 80 ռազմավարական օբյեկտ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) գլխավոր խոսնակ Էֆի Դեֆրինը կիրակի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով, հարվածները հասցվել են միջուկային հումքի արտադրության, հետազոտական ու զարգացման օբյեկտների, ինչպես նաև միջուկային զենքի մշակման լաբորատորիաների ուղղությամբ։

«Մենք նաև հարվածել ենք Թեհրանի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստների, որոնք ծառայում են որպես աջակցություն Իրանի ռազմական ենթակառուցվածքներին», – նշել է Դեֆրինը։

Ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելը մինչ այժմ հարվածել է Իրանի տարածքում 250 թիրախի։

«Նույնիսկ այս պահին շարունակում ենք թիրախավորել Թեհրանում գտնվող տասնյակ այլ օբյեկտներ՝ խաթարելու Իրանի միջուկային ծրագիրը և նվազեցնելու սպառնալիքը Իսրայելի ներքին անվտանգության համար»,-ասել է խոսնակը։

Կարդացեք նաև

Back to top button