Միջազգային

Հարյուրավոր մարդիկ են զոհվել Նիգերիայի գյուղի վրա հարձակման հետևանքով

Նիգերիայի հարավ-արևելքում գտնվող Բենուե նահանգի գյուղի վրա հրազենային հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, հաղորդում է Amnesty International Nigeria-ն իր X էջում։

Խումբը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել Ելեվատա գյուղում հունիսի 14-ի գիշերը։ Նրանք նշել են, որ դա ցույց է տալիս, որ «նահանգում կառավարության կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումներն արդյունավետ չեն»։

«Շատ մարդիկ անհետ կորած են, տասնյակ վիրավորներ չունեն պատշաճ բժշկական օգնություն։ Շատ ընտանիքներ փակվել են իրենց ննջասենյակներում և այրվել»,-հայտնել է Amnesty International-ն։

Մարդու իրավունքների պաշտպաններ. Նիգերիայի իշխանություններն անկարող են դադարեցնել բռնությունը

Amnesty International-ը կոչ է արել երկրի իշխանություններին «անմիջապես դադարեցնել Բենուե նահանգում գրեթե ամենօրյա արյունահեղությունը և պատասխանատուներին պատժել»։

«Նիգերիայի իշխանությունների կողմից բռնությունը դադարեցնելու անկարողությունը կյանքեր և կենսամիջոցներ է արժենում, և անհապաղ գործողությունների բացակայության դեպքում ավելի շատ մարդ կարող է մահանալ», — եզրակացրել է ՀԿ-ն։

Ըստ AP-ի, Բենուե նահանգի ոստիկանության խոսնակ Ուդեմե Էդեթը հաստատել է, որ Ելեվատայում հարձակում է տեղի ունեցել, բայց չի նշել զոհերի թիվը։ Նման հարձակումները տարածված են Նիգերիայում՝ ֆերմերների և անասնապահների համար հողի և ջրի սահմանափակ հասանելիության պատճառով, նշում են լրագրողները։

«Ֆերմերները մեղադրում են անասնապահներին իրենց ֆերմաներում իրենց անասուններին արածեցնելու և բերքը ոչնչացնելու մեջ։ Անասնապահները պնդում են, որ հողը արոտավայր է, որն առաջին անգամ օրենքով հաստատվել է 1965 թվականին՝ երկրի անկախություն ձեռք բերելուց հինգ տարի անց»,-ասված է հրապարակման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button