
Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը։
«Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։
Դատապարտում ենք նման գործողությունները և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ու պահպանել միջազգային իրավունքը»,- ասված է հայտարարության մեջ։




