Ամերիկյան լրատվամիջոցները կարծում էին, որ Իսրայելը Իրանին կհարվածի կիրակի օրը` առանց ԱՄՆ մասնակցության։ Ուրբաթ օրը հարվածը նաեւ խորհրդանշական է, քանի որ մահմեդական երկրներում ուրբաթը համարվում է սուրբ օր. Աստվածն այդ օրն է ստեղծել Ադամին։
«Ես չէի ասի, որ դա [հարվածը] անխուսափելի է, բայց, կարծես, դա շատ հնարավոր է»,- Սպիտակ տանը լրագրողներին նախօրեին երեկոյան ասել է Դոնալդ Թրամփը։
Նրա խոսքով` իրանական միջուկային ծրագրի շուրջ «բավականին լավ» գործարքը մոտ է, սակայն Իսրայելի հարվածը կարող է ոչնչացնել համաձայնության հասնելու հնարավորությունները։




