Ո՞րն է պետության և եկեղեցու միմյանցից անջատ լինելու գաղափարի էությանը։
Մարդկային պատմության ընթացքում կրոնը առանցքային դերակատարում է ունեցել իրավական համակարգերի ձևավորման մեջ։ Մի շարք անտիկ իրավական փաստաթղթեր հենվել են կրոնի և կրոնական ավանդույթների վրա, բայց ժամանակակից իրավական համակարգերը ընդգծում են պետության և եկեղեցու անջատ լինելու կոնցեպտը։
Թոմաս Ջեֆերսոնը, անդրադառնալով այս գաղափարին իր «բաժանարար պատի» մասին հայտարարությունում, որը հիմք հանդիսացավ ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության համար, նշում է, որ եկեղեցին չպետք է իշխանություն ունենա պետության նկատմամբ, և հակառակը՝ պետությունը չպետք է վերահսկի եկեղեցին։ Այս մոտեցմանն անդրադարձել է նաև ԱՄՆ Գերագույն դատարանը՝ Ռեյնոլդսն ընդդեմ ԱՄՆ-ի և մի շարք այլ գործերով։ Որոշ դեպքերում խոսվում է ոչ թե հակասության, այլ փոխհամագործակցության մասին։
Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվի իրավունքի և կրոնի փոխհարաբերությունը։
«Իրավունք-կրոն» փոխհարաբերությունն ունի ինչպես համադրվող, այնպես էլ հակադրվող ասպեկտներ։ Այսինքն, համադրման արդյունքում ամրագրվում և երաշխավորվում է օրինակ՝ խղճի, կրոնի ու դավանանքի ազատությունը, իսկ հակադրման դեպքում՝ ելնելով կրոնական հայացքներից, կարող են կիրառվել սահմանափակումներ, խտրականություն և այլն (օր․՝ դատական գործը կապված հրուշակեղեն արտադրող ընկերության կողմից միասեռականներին հարսանյաց քաղցրավենիք պատրաստելուց հրաժարվելու վերաբերյալ և այլն)։
Ինչպե՞ս է հնարավոր ապահովել «իրավունք-կրոն» փոխհարաբերակցության հակադրման և համադրման հավասարակշռությունը
Անգլիացի իրավաբան Մաթյու Հեյլը (17-րդ դար) նշել է, որ քրիստոնեությունը անգլոսաքսոնական իրավունքի մաս է կազմում։ Կարո՞ղ ենք արդյոք նման ձևակերպում տալ նաև հայկական իրավունքի համատեքստում՝ հաշվի առնելով Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը» և այլ աղբյուրներ։
Ինչպե՞ս է արտահայտվում արդի իրավունքի կապը քրիստոնեական արժեքների հետ
Ռաֆայել Պապայանի «Արդի իրավունքի քրիստոնեական ակունքներ» աշխատության մեջ անդրադարձ է կատարվում «իրավունք–քրիստոնեություն» փոխկապվածությանը։ Հեղինակը նշում է, որ մարդու արժանապատվությունից են բխում նրա իրավունքները (որը ամրագրված է մի շարք սահմանադրություններում), բարոյականությունից՝ սահմանափակումները, սիրուց՝ ինքնասահմանափակումները։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Թորոսյանը։




