ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայում երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստակայանի եթերում հայտարարել է, որ մինչեւ 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից։ Նրա խոսքով՝ եթե ԵՄ-ն նման որոշում չընդունի, իրենք արգելը կսահմանեն ազգային մակարդակում «մոտակա ամիսներին»։

Դրանից բացի, Ֆրանսիայում տարիքային ստուգում կմտցնեն դանակներ վաճառող ինտերնետ խանութներում։

Մակրոնն այսպես է արձագանքել Նոժան սյուր Մար քաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպին։ Քաղաքի դպրոցներից մեկում 14-ամյա աշակերտը դանակով հարձակվել է դպրոցական պայուսակներն ստուգող աշխատակցի վրա։ Վերջինս մահացել է, դպրոցականին զինաթափել եւ ձերբակալել են։ Ձերբակալման ժամանակ նա վիրավորել է նաեւ ոստիկաններից մեկին։

Կարդացեք նաև

Back to top button