Մատենադարանի վերականգնման բաժինը տարածաշրջանում միակ ստորաբաժանումն է, որը ձեռագրերի մասնագիտացված վերականգնում է իրականացնում։ Այստեղ տարեկան նոր կյանք է ստանում շուրջ 150 ձեռագիր: Վերականգնման հիմնական սկզբունքը «մի՛ վնասիր»–ն է։ Վերականգնողները ձգտում են պահպանել ձեռագրի պատմական տեսքը՝ նվազագույնի հասցնելով միջամտությունը։
մեկ րոպեից էլ քիչ




