ԿարևորՄիջազգային

Ադրբեջանը Պակիստանից 4,6 մլրդ դոլարի կործանիչներ է գնում

Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերում չորրորդ սերնդի JF-17 Thunder 40 կործանիչ, ինչը կփոխի ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում, հայտնում է Forbes-ը։

Պակիստանի կառավարությունը ուրբաթ X սոցիալական ցանցում է հայտնել Ադրբեջանի հետ 4,6 մլրդ դոլար գործարքի մասին։ Սա Պակիստանի պատմության մեջ ինքնաթիռների արտահանման ամենախոշոր գործարքն է։  JF-17 Thunder-ը Իսլամաբադը մշակել է Չինաստանի հետ համատեղ։

Բաքուն առաջին ինքնաթիռն ստացել է 2024-ը սեպտեմբերին։

RANE ռիսկերի հետախուզության ընկերության վերլուծության տնօրեն Սեմ Լիխտենշտեյնը Forbes-ին հայտնել է, որ այս կործանիչներն ունեն գործառնական սահմանափակումներ հինգերորդ եւ վեցերերոդ սերնդի կործանիչների համեմատությամբ, բայց նաեւ կան առավելություններ։

«Նախեւառաջ, JF-17-ի շահագործումը արեւմտյան եւ ռուսական տարբերակների համեմատ տնտեսապես ավելի շահավետ է։ Դրանց մեծ քանակությամբ ձեռքբերումը Ադրբեջանին հնարավորություն կտա արդիականացնել հին եւ քիչ արդյունավետ խորհրդային արտադրության ինքնաթիռները»,- ասել է Լիխտենշտեյնը։

Կարդացեք նաև

Back to top button