Հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը և Սևակ Հակոբյանը հյուրընկալել են Գոշ Սարգսյանին` Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետին:
Հունիսի 6-ից 13-ը Թումանյանի անվան զբոսայգում երևանցիներն ու քաղաքի հյուրերը բացառիկ հնարավորություն կունենան վայելելու բալետային արվեստի հրավառությունը:
Հյուրընկալվել է նաև Լիլիթ Սահակյանը` ՀՀ ԳԱԱ Էկոլոգա-նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ամբիոնի վարիչ, դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածուն։
Զրույցը նվիրված է շրջակա միջավայրի համաշխարհային օրվան:
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի կողմից 1972 թվականի դեկտեմբերի 16–ին հունիսի 5-ը հռչակվեց՝ շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները:
Հաղորդման ընթացքում նաև`
- Թարմ տեղեկատվություն,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումներ,
- Տարադրամի փոխարժեք,
- Լավ երաժշտություն,
- Կապ ռադիոլսողների հետ:




