ԿարևորՀասարակություն

Երեւանի փողոցները կմաքրեն կերխերները

Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները:

Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի արագ և որակյալ մաքրում: 

Այս մեքենաները երաշխավորում են ոչ միայն սանիտարական մաքրում, այլև ձմռան ամիսներին ձյունը մաքրելու, աղով և ավազով մշակելու գործառույթներ, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Կարդացեք նաև

Back to top button