Ձեր փաստաբանը

Երեխաների առևանգման իրավական և սոցիալական ասպեկտները․ «Ձեր փաստաբանը»

Երեխաների առևանգումն ունի խորը բացասական ազդեցություն հանրության վրա՝ ներազդելով ինչպես առանձին ընտանիքների, այնպես էլ սոցիալական ինստիտուտների, իրավապահ մարմինների, սոցիալական օգնության համակարգերի վրա և այլն։

Արդյո՞ք երեխաների առևանգման փաստով կարող ենք արձանագրել, որ խնդիրներ ունենք երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության հետ, թե՝ ի թիվս այլոց՝ հանրության անվտանգության հարցի։

ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է, որ մարդուն առևանգելը՝ անձին իր կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով կամ անօգնական վիճակն օգտագործելով այլ վայր տեղափոխելը, եթե բացակայում են պատանդ վերցնելու կամ պահելու հանցանքի հատկանիշները։ Իսկ եթե առևանգումը կատարվել է անչափահասի նկատմամբ, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարվա ժամկետով։ Ինչպիսի՞ն է այս հոդվածի կիրառման պրակտիկան ՀՀ-ում։

  • 2024 թ․ երեխայի առևանգման հանցափորձ է կատարվել, և կա կալանավորված տղամարդ։ Ի՞նչ հիմքով է իրականացվել հանցափորձը։
  • Երեխաների առևանգումը բացասական ազդեցություն է ունենում հանրության վրա։ Ի՞նչ ձևով կարող է այս ամենը անդրադառնալ սոցիալական կապերի վրա։ Ինչպիսի՞ն պետք է լինի սոցիալական աշխատողի դերը։
  • Երեխայի առևանգման փորձը կանխարգելելու նպատակով արդյո՞ք այսօր որևէ միջոցառում իրականացվում է։
  • Երեխայի առևանգումը կամ առևանգման փորձը կանխարգելելու նպատակով կանխարգելիչ ի՞նչ միջոցների պետք է տեղյակ լինեն ծնողները կամ երեխաները։
  • Եթե ծնողների մոտ առկա են երեխայի առևանգման հիմքեր, ապա, որը պետք է լինի երեխայի (կամ ծնողի) գործողությունների ծրագիրը։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրերն են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը և Երեխաների իրավունքների հարցերով փորձագետ, սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը։

Կարդացեք նաև

Back to top button