ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայի համայնքների ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ․ նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ

Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովի շրջանակներում ֆրանսիացի գործընկերներն այցելել են նաև Ջերմուկ։

Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են «Ջրահարսի վարսեր» ջրվեժ ու հանքային ջրի ըմպելասրահ՝ համտեսելով բուժիչ հանքային ջուրը, տեսել են Ջերմուկի խորհրդանիշ «Եղնիկը»։

Քննարկումների ընթացքում նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ մի քանի ֆրանսիական քաղաքների և տարածաշրջանների հետ․

  • Բրունհամել բնակավայրի և Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի միջև կձևավորվի համագործակցություն ՝ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։
  • Օ-դե-Ֆրանս ռեգիոնի հետ դիտարկվում է համագործակցություն միանգամից մի քանի ոլորտներում՝
  • առողջապահություն․ փորձի փոխանակում, առողջապահական ծրագրերի համատեղ իրականացում,
  • ֆրանսերենի ուսուցում,
  • տուրիզմ․ առողջարանային, էկո և մշակութային տուրիզմի համատեղ զարգացում։
  • Սեն Ռաֆայել քաղաքի հետ նախատեսվում է ծրագրեր իրականացնել թափոնների կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում։

Ֆրանսիական Սեն Ռաֆայել և Ջերմուկ քաղաքների միջև համագործակցության հուշագիրը կնքվել է 1997թ։

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն ու Սեն Ռաֆայելի փոխքաղաքապետ Սիլվի Բլանը քննարկել են (ժամանակավոր դադարից հետո) համատեղ ծրագրերի և փոխայցելությունների կարևորությունը՝ ինչը կնպաստի երկու քաղաքների միջև բարեկամության խորացմանը։

Հյուրերի թվում են եղել երկու երկրների պաշտոնատար անձինք, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Կարդացեք նաև

Back to top button