ԿարևորՄիջազգային

Ռուսական օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումից հետո ԱՄՆ-ը ստիպված կլինի վերանայել «Ոսկե գմբեդի» գաղափարը. NYT

ԱՄՆ հետախուզությունը դեռ չի կարողացել պարզել ուկրաինական «Սարդոստայն» գործողության՝ ռուսական պատասխան հարվածի հնարավոր թիրախները, հայտնել են The New York Times-ի աղբյուրները։ Ըստ նրանց՝  Մոսկվան կարող է վերսկսել ԱԹՍ հարձակումները քաղաքացիական թիրախների, էներգետիկ օբյեկտներին վրա կամ արձակել միջին հեռահարության հրթիռներ։

Պաշտոնյաները նշել են նաեւ այն պատճառները, որոնք Կիեւին ստիպել են «Սարդոստայն»-ի մասին Վաշինգտոնին չտեղեկացնել։

Ըստ NYT-ի՝ հութիների դեմ ամերիկյան հարձակման մասին Signal-ում հայտնված տեղեկությունները խաթարել են ամերիկյան օպերացիոն անվտանգության նկատմամբ վստահությունը։

Մյուս պատճառը ռուսական ռազմավարական ռմբակոծիչներն են։ Դրանք կարող են միջուկային զենք կրել, ինչը ԱՄՆ համար կարմիր գիծ է։ Ուկրաինացիները տեղեկություններ չեն հայտնել, քանի որ իմացել են, որ Վաշինգտոնը նման հարվածներին դեմ կլինի։

ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներից մեկի աղբյուրը NYT-ին հայտնել է, որ ռուսական ռազմական օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումը ստիպում է դաշինքին վերագնահատել իր խոցելիությունը։

Այս հարվածը նաեւ ստիպելու է ԱՄՆ-ին վերանայել «Ոսկե գմբեթ»-ի գաղափարը, քանի որ այն ցույց է տվել, որ Թրամփի հակահրթիռային պաշտպանության ծրագիրը չի կարող պաշտպանել նմանատիպ հարվածներից, գրում է NYT-ն։

Կարդացեք նաև

Back to top button