Վերնատուն

Արվեստագետի ու իշխանության փոխհարաբերությունները՝ Սամվել Սաղաթելյանի ստեղծագործություններում. «Վերնատուն»

Մեր օրերում սոցցանցային բազմաթիվ անանուն կամ հայտնի օգտատերեր և արվեստագետներ ստեղծում են քաղաքական մեմեր, որոնք արագորեն տարածվում են սոցիալական մեդիա հարթակներում։ Քաղաքական գործիչների ու հայտնի մարդկանց մեմերը, նրանց քաղաքական ծաղրանկարներն ու գրոտեսկային կերպարները, քննադատում կամ ուշադրության են հրավիրում հասարակական ու քաղաքական ամենատարբեր թեմաներն ու իրադարձությունները:

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանի վերջին շրջանի ստեղծագործությունները հենց այդպիսին են։ «Արտիստը երբեք մենակ չէ իր մարմնում» նախագիծը, որը ցուցադրվել է «Արե» արվեստի փառատոնի շրջանակներում, սեփական մարմինը դարձնում է մշակութային, քաղաքական, հուզական հակասությունների կրողն ու ներկայացնողը։

Սամվել Սաղաթելյանի կերպարները, ներկա ու անցյալ ժամանակի հայտնի քաղաքական լիդերներն են ու հայտնի մարդիկ՝ Պուտինից մինչև Թրամփ, Քիմ Քարդաշյան և Ստալին։ Արվեստագետն այս շարքն սկսել է 2013 թվականին Լոս Անջելեսում։ Ասում է, որ իր նախագծի հիմնական սկզբունքը հասարակական – քաղաքական իրադարձությունների կենտրոնում լինելն ու սեփական անձը դրանից չտարանաջատելն է՝ սեփական մարմինը դարձնելով էքսպերիմենտալ բացահայտումներ անելու տարածք։

«Ըստ էության, իմ այս գործերի հիմքում արտիստի և իշխանության փոխհարաբերություններն են։ Այդ կերպարները կարող են համեմատվել նույնիսկ արվեստագետների հետ։ Տարբերությունն այն է, որ արվեստագետը չի քանդում, այլ կառուցում է՝ հիմքում դնելով մարդու գոյատևման ստեղծագործական սկզբունքը, այլ ոչ թե՝ ավերման», – ասում է Սամվել Սաղաթելյանը։

Կարդացեք նաև

Back to top button