ԿարևորՀասարակություն

Ֆրանսիայում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողները

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:

Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ։

“What is my European heritage? A postcard to future self” — Award ceremony of the 2024 competition for Young European Heritage Makers, awarded for their outstanding interpretation of the theme “Heritage of Routes, Networks, and Connections”

Այս տարվա հաղթողների ցանկում Հայաստանից ընդգրկվել էր «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքը, որը ներկայացրել են Հասմիկ Սիմոնյանը և Նարե Թովմասյանը (քաղաք Գյումրի): Երկու օրերի ընթացքում 5 հաղթող երկրների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել ծանոթանալու միմյանց հետ, ներկայացնելու իրենց աշխատանքը, ճանաչողական այցեր կատարելու Եվրոպական խորհրդարանի շենք և այլն:

Հայաստանը մրցույթին մասնակցում է երկրորդ տարին անընդմեջ և երկու անգամ էլ հաղթողների թվում է:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի նոր շրջափուլի մասին կհայտարարվի առաջիկայում:  

Կարդացեք նաև

Back to top button