Ռուսաստանը փորձում է վախեր կուլտիվացնել և գեներացնել հետխորհրդային երկրներում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդման ընթացքում այդ մասին ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են ներքաղաքական իրավիճակի, «նախկիններ-ներկաներ» դիսկուրսի և իշխանության համար պայքարի մասին։
Վարդանյանի խոսքով՝ «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը գերիշխող է լինելու նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ըստ քաղաքագետի՝ իշխանության հակառակորդներն այսօր նախկիններն են, որոնց խոսույթը հետադիմական է, ծայրահեղ ազգայնական և պրոռուսական, իսկ երրորդ ուժերը չունեն բարձր վստահություն և ճանաչելիություն։




