Միջազգային

Վրաստանի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Գելա Գալաձեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Գելա Գելաձեի՝ Ներքին գործերի նախարար նշանակման մասին։ «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Գելա Գելաձեն նշանակվել է Վրաստանի Ներքին գործերի նախարար։ Պարոն Գելան իրավաբան է՝ բացառիկ որակավորմամբ։ Նա ունի երկարամյա աշխատանքային փորձ Ներքին գործերի նախարարությունում։ Բացի այդ, երկար տարիներ աշխատել է Վրաստանի դատախազությունում, Պետական ​​անվտանգության հատուկ ծառայությունում, Արդարադատության նախարարությունում, Ուղղիչ և պրոբացիոն նախարարությունում», — ճեպազրույցի ժամանակ ասել է Կոբախիձեն։ Ավելի վաղ Վախթանգ Գոմելաուրին, որը զբաղեցնում էր փոխվարչապետի և Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնները, հայտարարել էր իր հրաժարականի մասին։

Կարդացեք նաև

Back to top button