«Վեոլիա Ջուր» ընկերությունը սկսել է Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրի իրականացումը։ Աչքի առաջ անցած տարիների հաջողված փորձն է։ 2024-ի ներդրումներով իրականացված աշխատանքների արդյունքում վերացել է ջրագողությունը, կրճատվել են ջրային կորուստները։ Ջրամատակարարումը հուսալի է դարձել։ 2025-ի պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը Լոռու մարզում սկսված է։ Ընդհանուր առմամբ, 9 օբյեկտ ու 13 համայնք է ներառված տարեկան ծրագրում։ Ընկերությունը նախատեսում է ծախսել 240 մլն դրամ, որից 36 մլն դրամը՝ Սպիտակում։ Ստեփանավանում նույնպես ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։
մեկ րոպեից էլ քիչ




